ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Ամենայն հայոց բանաստեղծ, այսինքն՝ ամեն հայի բանաստեղծ

Ամենայն հայոց բանաստեղծ, այսինքն՝ ամեն հայի բանաստեղծ
19.02.2025 | 14:31

Թումանյանի հեքիաթներով սկսում ենք մեր կյանքը, Թումանյանի քառյակներով՝ ավարտում, Թումանյանից իմանում ենք, թե հայրենիքն ինչ ա, Թումանյանից սիրել ենք սովորում, Թումանյանի միջոցով հաղորդակցվում ենք տիեզերական ցավի հետ՝ մարդ ենք դառնում, ճանաչում ենք մեր մտքերն ու զգացմունքները, շոշափում ենք մեր արմատները․․․ Մի ամբողջ երկար կյանք ենք ապրում Թումանյանի հետ, հետո մեռնում-գնում ենք, բայց դեռ էնքա՜ն Թումանյան ա մնում, որ չենք հասցրել ապրել, չենք հասցրել սովորել ու հասկանալ։ Մի կյանքը քիչ ա, շա՜տ քիչ ա։

Էսօր Թումանյանի ծննդյան օրն ա. արդեն 153 տարի Թումանյանը մեզ հետ ա՝ մի ամբողջ հավերժություն։ Մաշտոցը կերպարանք տվեց մեր հնչյուններին, իսկ Թումանյանը կերպարանք տվեց մեր մտքերին ու հույզերին։ Ամենայն հայոց բանաստեղծ, այսինքն՝ ամեն հայի բանաստեղծ, այսինքն՝ ամենաբանաստեղծ, ժայռ, որի վրա, եթե կառուցենք մեր տունը, մեզ ոչ մի քամի, ոչ մի փոթորիկ սարսափելի չի լինի։

Մեր մեծերը մեզ էնքա՜ն անգին գանձեր են թողել, որ մենք հարստության մեջ լողում ենք։ Չէ՛, սու՛տ ա, «հայի բախտ» ասվածը չի նշանակում դառը ճակատագիր, այլ նշանակում ա վիճակախաղի երջանիկ տոմս, նշանակում ա անասելի հարստության ժառանգորդ, նշանակում ա հազար կարատանի հանճարով լցված գանձարան։ Մեզ միայն մնում ա էնքան հայի խելք ունենանք, որ կարողանանք, գոնե, վայելել էդ հարստությունը։

19. 02. 2022

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5727

Մեկնաբանություններ

րապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում' width='220' height='163' />
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը